Կառավարության օգոստոսի 15-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ ներկայացնելու Ամուլսարի հարցով փորձագետների խմբի ներկայացրած եզրակացությունը։
ՔԿ նախագահը նշեց, որ առանձնացված է 3 կարևոր կետ. «Եզրակակացության վերլուծությունը թույլ է տալիս հանգելու, որ՝
1. Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա,
2. Ամուլսարի ջրերի և Սևանա լճի ավազանի միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ծավալներում աննշան կլինի։
3. Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունը Որոտան, Արփա գետերի վրա հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից առաջարկվող 16 մեղմման միջոցները, այդ ռիսկերը կլինեն կառավարելի»,-ասաց Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը