Կրեմլն անթույլատրելի է համարում ուստիկանության անհամաչափ ուժի կիրառումը, բայց արդարացնում է անկարգությունների կանխման համար իրավապահների կոշտ գործողությունները: Լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բացարձակապես արդարացված ենք համարում իրավապահների կոշտ գործողությունները հանրային անկարգությունների կանխման համար»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը հատուկ ընդգծել է, որ ինչ-ինչ դատական հայցերի հայտնվելու դեպքում դրանք «պետք է քննվեն անհրաժեշտ կերպով, այնուհետև պետք է քննվեն դատարանում»:
Նա կոչ է արել հստակ տարբերակել այս կամ այն բնույթի լեգիտիմ, հաստատված կարգով նախապես համաձայնեցված ակցիաները և այն գործողությունները, որոնք սահմանվում են որպես «հանրային անկարգությունների կազմակերպման կամ դրանց մարդկանց ներգրավման փորձեր»: «Սրանք միանգամայն տարբեր երևույթներ են: Դուք գիտեք, որ տեղի է ունեցել թե՛ մեկը, թե՛ մյուսը,- շեշտել է նա: - Ես նկատի ունեմ թե՛ համաձայնեցված ակցիան, թե՛ հանրային անկարգությունների կազմակերպման փորձերը»:
Պեսկովի գնահատմամբ՝ իրավապահ մարմինները կատարում են իրենց պարտականությունները և անհրաժեշտ ամեն ինչ անում են այդպիսի ապօրինի փորձերի կանխման համար, ինչպես նաև լեգիտիմ համաձայնեցված ակցիաների ժամանակ անվտանգության ապահովման համար: Նա հավելել է, որ այն դեպքում, երբ չհամաձայնեցված հանրահավաքը ձեռք է բերում զանգավածային անկարգությունների ձև, այն կարելի է որակել որպես «կազմակերված անկարգություններ»:
Պեսկովը նաև հայտնել է, որ Կրեմլը հավասարապես գրանցում է ինչպես ոտիկանությանը չենթարկվելու դեպքերը, այնպես էլ ոստիկանների կողմից ագրեսիվության դրսևորումները: Այս բոլոր դեպքերով ստուգում է անցկացվում: «Մենք գրանցում և ուշադրություն ենք դարձնում բոլոր նյութերին, որոնք դրսևորվում են, որոնցում միանգամայն ակնհայտ են դեպքերը, որոնց փաստով, ի դեպ, ներքին ծառայողական քննություն է կատարվում, ներքին ստուգում,- ասել է նա՝ նշելով, որ իրավապահ մարմիններն այս մասին հայտնել են: - Նաև գրանցում ենք այն նյութերը, որոնք արձանագրում են անհնազանդությունը և ավելին՝ իրավակարգի մարմինների աշխատակիցների նկատմամբ ագրեսիան, ինչը նույնպես անթույլատրելի է»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ի գիտություն են ընդունում և՛ մեկը, և՛ մյուսը: «Չէ՞ որ մենք ձեզ հետ միասին տարբեր կադրեր ենք տեսել, որոնք համապապատասխանում են նույն «բռնություն» բառին,- ասել է նա: - Ամեն դեպքում, իրավակարգի մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնություն եղել է: Հիմա քննչական գործողություններ են կատարվում, որոնք ուղղված են հենց այն բանին, որ հաստատեն կամ հերքեն բռնության կիրառման դեպքերը և իշխանության մարմիններին չենթարկվելու ու նրանց դիմադրություն ցույց տալու փաստերը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը