Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։
«Նախագահների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել այս շաբաթ, հետաձգվել է տեխնիկական պատճառներով», - նշել է Պեսկովը:
Հանդիպումը պետք է տեղի ունենար Սոչիում։ Հանդիպման ընթացքում նախատեսված էին քննարկումներ ինչպես ընդլայնված, այնպես էլ նեղ կազմերի ձեւաչափերով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը