09 08 2019

ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ՀՀ-Ադրբեւան բանակցությունների միջոցով․ Զախարովա

ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ՀՀ-Ադրբեւան բանակցությունների միջոցով․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է արցախյան հարցին։ Նա նշել է, որ բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման եւ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում Է անփոփոխ:

Ճեպազրույցի ընթացքում նա նշել է․ «Մենք բավարարվածությամբ ընդգծում ենք, որ հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով հարաբերական հանգստություն է նկատվում: Միաժամանակ մեզ մտահոգում է այն, որ կողմերը շարունակում են տարատեսակ մեղադրանքներ հնչեցնել միմյանց դեմ: Այսպիսի հռետորաբանությունը հակասում է բանակցային գործընթացի բարենպաստ պայմանների ստեղծմանը և հակամարտության կարգավորմանն ուղղված փոխզիջումային տարբերակներ գտնելուն»։

«Ռուսաստանի կարծիքով՝ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի միջոցով»,- շեշտել է Զախարովան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ