09 08 2019

Հաջորդ գեներալին հավանաբար կմեղադրեն սատանայական ծեսերի մեջ․ կարծիք

Հաջորդ գեներալին հավանաբար կմեղադրեն սատանայական ծեսերի մեջ․ կարծիք

Արգիշտի Կիվիրյանը գրում է

«Հիմա հասկացա՞ք՝ սխեման որն է։ Ընտրել կռված տղերքի, որոնց անունը հասարակության շրջանում ոչ միանշանակ էր ընկալվում, ու նենց բաներ դեմ տալ հասարակությանը, որը շունը էլ այդ մարդկանց ձեռից հաց չվերցնի։ Որ Մանվելը շարքային զինվորի տուշոնկեն է անձամբ կերել, որ Օգանովսկին մարտի 1-ին Երևանում հայաստանցիներին է գնդակահարել, հաջորդ գեներալին հավանաբար կմեղադրեն բռնաբարության կամ ինչ-որ սատանայական ծեսերի մեջ։

Բոլոր դարերում սենց են փուռը տվել ժողովուրդներին․ վարկաբեկում ու հանում ես մեջների չոբաններին, իսկ հետո մնացած անտեր նախիրը արդեն դանակի քաշելը տեխնիկայի գործ է։ Ցավոք օգտվեցին նաև էլիտայի հավակնություններ ցուցաբերող զինվորականների ագահությունից ու բազմաթիվ գործած սխալներից։ Դաժան տարածաշրջան է, ստավկեքը մեծ են, մարդիկ չեն տեղավորվում ժամանակի մեջ, որ սերնդափոխվեն, կրթվեն։ Կացինը ավելի շուտ է հասնում վզներին, քան հնարավոր է լինում էլիտա ձևավորել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ