ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ժողովուրդ, իսկապես չեմ ցանկանում գույները խտացված ներկայացնել: Մեծ հաշվով դա ոչ ոքի պետք չէ...Բայց ո՞նց չհարցնես՝ ա՚յ հարգելի վարչապետ, ինչո՞վ է զբաղված կառավարության տնտեսական ու սոցիալական թևը, ին՞չ եղան օտարերկրյա ներդրողները, ու՞ր մնացին գործազրկությունը կրճատելու հավաստիացումները:
Կամ, ասենք, բոլոր առաջնային խնդիրները լուծել եք, մնացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ապագա՞ն...Ուր՞ եք տանում Հայաստանը:
Կյանքի կանխատեսելիությունը զրոյական մակարդակի է, իսկ Դուք խոսում եք 2050 թվականից: Ինչու՞ եք կարծում, որ մարդիկ պարտավոր են Ձեզ ցմահ հավատալ:
Ինչի՞ն հավատան, որ՞ հաջողությանը: Իշխանափոխությունից հետո միակ կատեգորիան, որն իրեն զգում է՝ ինչպես ձուկը՝ ջրում, արդեն գիտեք, ովքեր են (էլ չասեմ)...Ուշանում եք...Վերջաբանը կարող է շատ վատ լինել.»..
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը