08 08 2019

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բուլղարիային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բուլղարիային

Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Բուլղարիայի ԱԳՆ-ին՝ բուլղարացի պատգամավորներ Վալերի Սիմեոնովի և Յորդան Ապոստոլավի՝ օգոստոսի 7-ին Արցախ կատարած այցի հարցով։ Այս մասին հայտնում է Trend.az-ը՝ հղում տալով երկրի ԱԳՆ-ին։

«Սա պատգամավոր Սիմեոնովի անօրինական երրորդ այցն է։ 2016 թվականին տարածաշրջան այցի ժամանակ նա ընդգրկվել է «օտարերկրյա քաղաքացիների սև ցուցակում»: Ինչ վերաբերում է պատգամավոր Ապոստոսլովին, նրա այցը կհանգեցնի նույն իրավարար հետևանքներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ