Ղրղզստանի Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում ուժայիններին երրորդ փորձից հետո հաջողվել է ներխուժել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նստավայրի տարածք։ Նա ձերբակալվել է՝ հանձնվելով իշխանություններին։ Այս մասին հայտնում է Meduza-ն։
Աթամբաևի կացարանում հրդեհ է բռնկվել։ Նրա կողմնակիցները չեղյալ են հայտարարել Բիշքեկում հանրահավաքը:
Նախկին նախագահի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդառված հատուկջոկատայիններին:
Աթամբաևի նստավայրը գրոհելու հետևանքով տուժածների թիվը հասել է 85-ի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը