08 08 2019

Սպասում եմ քրգործի հարուցմանը․ Մարուքյանը՝ BBC-ի հոդվածի մասին

Սպասում եմ քրգործի հարուցմանը․ Մարուքյանը՝ BBC-ի հոդվածի մասին

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է BBC-ի կողմից Մարտի մեկի գործով նախաքննական գաղտնի տվյալներ հրապարակելու դեպքին։ Նա գրել է

«Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` Երկիրը խառնելու մեջ:

Կարճ ասեմ, սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ»:

Հիշեցնենք, որ «Գոլոս Արմենիի» թերթն անդրադարձել էր BBC-ի հրապարակմանը՝ նշելով, որ հոդվածի նպատակը հայ ազգին պառակտելն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ