«Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների շրջանում բրուցելոզի տարածվածության մասին մասին հայտարարած ֆերմերին այսօր հրավիրել են Ոստիկանություն: Երեկ ինձ հետ կապվել է այդ ֆերմերը և խնդրել է իրեն օգնել, ես խոստացել եմ, որ իրեն կօգնեմ, նա ասաց, որ իր այդ հայտարարությունից հետո ինքը սկսել է ենթարկվել ճնշումների մարզի ադմինիստրացիայի և գյուղի ադմինիստրացիայի կողմից: Երբ նա հարցրել է` ինչի՞ համար եք հրավիրել, ի՞նչ եմ ես արել, նրան պատասխանել են` կգաս, կասենք»,- օգոստոսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը` անդրադառնալով օրեր առաջ ֆերմեր Տիգրան Եղոյանի ասուլիսին:
Մանրամասն՝ տեսնայութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը