05 08 2019

«Ժողովրդական ղեկավարի» խաղը գնալով մաշվում է․ կարծիք

«Ժողովրդական ղեկավարի» խաղը գնալով մաշվում է․ կարծիք

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․ «Ամինից Փաշինյան. «Հասարակ տղա» խաղացող ղեկավարները

Ուգանդայի նախագահ Իդի Ամինը հասարակ մարդկանց հետ շփվում էր, մասնակցում գյուղական տոներին, գյուղացիների հետ ուտում, խմում, և ամենակրևորը՝ պարում։ չէ՞ որ ինքն էլ հասարակ ծագում ունի, հո նրանցից չի՞ ում իշխանությունը փչացնում է, ով իշխանությունը գրավելով արհամրհանքով է նայում նրանց, ում ծոցից դուրս է եկել։ Թե իրականում ով էր Իդի Ամինը, ինչքանով կապ ուներ նրա հասարակ մարդու դեր խաղալը հասարակ մարդկանց կյանքի հետ, կարող եք իմանալ նայելով «Շոտլանդիայի վերջին արքան» ֆիլմը(The Last King of Scotland), որում Ֆորեստ Ուիթաքերը Ամինի դերի համար ստացել է Օսկար։

Չգիտեմ թե Ուգանդայում այսօր հնարավո՞ր է հասրակ մարդ խաղալով մարդկանց խաբել ու իշխանությունը գրավել։ Բայց Հայաստանում, ուր հասարակ մարդու հետ գերանը ուսին դրած շաբաթօրյակ անող կամ մուժիկի կոշիկների մասին մտածող առաջնորդի մասին միայն գրքերից է հիշողություն մնացել, գրավիչ էր ժողովրդական առաջնորդի կերպարը. «Կարոտ էինք մի ղեկավարի որ համեստ գյուղացու օջախ է մտնում, ձեռքով հացը կտրում, գյուղացի երեխաներին կառավարական առանձնատուն հրավիրում, ըհը, իսկը մեր տղան է»։ Դերասանն ու ղեկավարը տարբերվում են նրանով, որ նույն դերը խաղալիս դերասանը գնալով ավելի լավ է խաղում, իսկ ղեկավարը գնալով ավելի վատ է խաղում, մանավանդ որ նա «Մեր տղան» սերիալի կերպարի համար նոր տեսրաններ հորինելուց բացի ոչ մի բան չի անում։

Վերջին՝ «Գաղտնի փաստաթուղթը» սերիայում արդեն «ես մեղավոր չեմ, ամբողջ նրանք արեցին» խաղը շատ անտաղանդ էր ստացվել։ «Ժողովրդական ղեկավարի» խաղը գնալով մաշվում է և գալիս է ժամանակը գնահատելու նրա ոչ թե իմիջը, կամ պերճախոսությունը, այլ գործերը։

Իդի Ամինի «գործերը» բռնապետությունն էր, նա հազարավոր մարդկանց կյանք է խլել։ Իհարկե, Հայաստանը Ուգանդա չի դառնա, ոչ թե այն պատճառով որ հայկական Ամինը ավելի բարի սիրտ ունի կամ իրավական պետության տեսլականով է ապրում։ Չէ, նրան հանգիստ չի տալիս կամուֆլյաժը հագնելով ամբոխին հետևը գցած տներ խուժելու ու հակահեղափոխոկաններին պատերով զարնելու մոլուցքը։ Հայաստանը Ուգանդա չի դառնա, քանի որ միջազգային բազմաթիվ պարտավորություններով ղեկավարությունը կաշկանդված է, և ամենաշատ ուգանդայացումը, որ կարող է անել Փաշինյանը, դատարանների դռները փակելն է, էն էլ չեն թողնում մարսել Վենետիկի հանձնաժողովները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ