03 08 2019

Փաշինյանն ի վիճակի չէ երկիր կառավարել, քանի որ երկիրը հանրահավաքի տեղ չէ. Zham.am

Փաշինյանն ի վիճակի չէ երկիր կառավարել, քանի որ երկիրը հանրահավաքի տեղ չէ. Zham.am

Zham.am-ը գրում է.

«Խորհրդային տարիներին անեկդոտ էր տարածված, երբ ուսուցչուհին դպրոցի բակում հավաքում է պիոներներին  և հայտարարում, որ Աստված գոյություն չունի, որ Աստծուն չի կարելի հավատալ, որից հետո աշակերտներին առաջարկում է  դեմքով շրջվել դեպի երկինք ու Աստծուն երեք մատի կոմբինացիա ցույց տալ: Բացի մեկից բոլորը կատարում են ուսուցչուհու հրահանգը: Ուսցչուհին մոտենում է  հրահանգը չկատարած պիոներին և հարցնում.

 «Աբրամիկ, իսկ դու ինչու մյուսների նման երեք մատի կոմբինացիա ցույց չես տալիս Աստծուն»:

Փոքրիկ Աբրամիկը մեծին բնորոշ իմաստուն պատասխան է տալիս.

«Եթե Աստված չկա, ապա ո՞ւմ երեք մատի կոմբիանացիա ցույց տամ, իսկ եթե,  այնուամենայնիվ, նա գոյություն ունի, ապա ինչու՞ փչացնեմ նրա հետ հարաբերությունները»:

Այս խորհրդային ժամանակների անեկդոտը հիշեցի, երբ այս օրերին Փաշինյանի շրջապատի մի մասը քննադատում է Քոչարյանին` միաժամանակ նշելով, որ նա իրենց համար վտանգ չի ներկայացնում, քանզի «զրոյական վարկանիշ ունի»:

Այստեղ է, որ արժե  հիշել իմաստուն Աբրամիկին: Հարգելի տիկնայք և պարոնայք, եթե Քոչարյանը ձեզ համար վտանգ չի ներկայացնում և զրոյական վարկանիշ ունի, ապա ինչու՞ էք առավոտից երեկո խոսում նրա մասին: Պատասխանը թերևս հայտնի է. դուք վախենում եք նրանից, ձեր կատարած վատ արարքների համար: Ձեր վախը թաքցնելու համար էլ  կոլեկտիվ աղմուկ եք ստեղծում, որպեսզի խլացնեք այն: Եվ  ճիշտ էլ անում էք, քանզի գիտեք թե ինչ եք արել: Իսկ նրանք ովքեր գիտեն, որ ինչ էլ որ արել են ստիպված են եղել դա անել անհանգստանալու հիմք չունեն: Դրա համար էլ գործում են Աբրամիկի ոճով և աշխատում են լուռ մնալ:

Նրանք շատ լավ հասկացել են, որ Փաշինյանն ի վիճակի չէ երկիր կառավարել, քանզի երկիրը հանրահավաքի տեղ չէ, այստեղ գործ պետք է  անել, այլ ոչ թե պոպուլիզմի մրցույթ կազմակերպել:

Սա է իրականությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ