02 08 2019

Պուտինը վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների արձանագրությունները

Պուտինը վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների արձանագրությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների արձանագրությունները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Արձանագրություններից մեկով նախատեսվում է, որ Հավաքական անվտանգության Խորհրդի կազմում ընդգրկվում են ՀԱՊԿ երկրների ղեկավարները կամ կառավարությունների ղեկավարները, եթե ըստ ներպետական օրենսդրության՝ իրավասություններ են տրված Խորհրդում ներառված հարցերի լուծման համար:

Նախատեսվում  է նաև դիտորդի կարգավիճակ տրամադրել այն երկրներին, որոնք ՀԱՊԿ անդամ չեն, եւ միջազգային կազմակերպություններին, որոնք ցանկանում են գործակցել կառույցի հետ։

Նաև նախատեսվում է արտոնություններ տրամադրել ոչ միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և նրա ընտանիքի անդամներին, այլև նրա տեղակալներին և տեղակալների ընտանիքներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ