Ռուսների կեսից ավելին՝ 69 տոկոսը, համաձայն են, որ չհամաձայնեցված բողոքի ակցիաների դեպքում իշխանությունը պետք է գործի օրենքին համաձայն, նույնիսկ եթե հարկադրված են լինում կոշտ միջոցների դիմել։ Այսպիսին են հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցման արդյունքները, գրում է Lenta.ru-ն։
Դրան դեմ է արտահայտվել հարցվածների 23 տոկոսը։ Մոսկվայի բնակիչների թվում ցուցանիշներն այսպիսին են՝ 61 և 26 տոկոս համապատասխանաբար։
Ամեն երկրորդ հարցվածը համաձայն է եղել խախտումներ թույլ տված թեկնածուների գրանցումը մերժելու գաղափարին։
Հարցման համար առիթ են հանդիսացել Մոսկվայում հուլիսի վերջին անցկացված բողոքի ցույցերը, որոնց մասնակցել է մոտ 3500 մարդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը