Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աճը։
«Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման հարցով մտահոգված ենք: Այն հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին և հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ հայտարարություններին», - ասել է Զախարովան՝ ցավակցելով զոհված զինածառայողի հարազատներին և առողջություն մաղթելով տուժած զինվորներին։
Զախարովան հակամարտության մասնակիցներին հորդորել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, հրաժարվել ուժի կիրառումից և միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը