31 07 2019

Միակ խոստումը, որի կայացման համար Փաշինյանը քայլեր է ձեռնարկում․ քաղաքագետ

Միակ խոստումը, որի կայացման համար Փաշինյանը քայլեր է ձեռնարկում․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացման համար մեծ քայլ է կատարվել։ Մոտ հարյուր փաստաբան ի նպաստ անկախ դատական համակարգի կայացման իրենց ընտրությունը կատարել են։ Նրանց պետք է շնորհակալություն հայտնել։

Հերթը դատավորներինն է։ Եթե դատավորները նույնպես կարողանան միավորվել իրենց անկախությունը պաշտպանելու համար, ապա դա հսկայական քայլ կլինի անկախ դատական համակարգի կայացման գերծում։

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով դատական համակարգի նկատմամբ իր աննախադեպ հակասահմանադրական հարձակումներով նպաստում է փաստաբանական եւ դատական համակարգի կայացմանը։ Դա իր միակ խոստումն է, որի կայացման համար ինքը կոնկրետ եւ հետեւողական քայլեր է ձեռնարկում։

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաեւ Գագիկ Ջահանգիրյանին ու Վահե Գրիգորյանին քաղաքական դաշտի սեւ ու սպիտակ տարանջատումը լղոզելու համար, ինչի շնորհից մարդիկ սկսել են կյանքը ոչ թե հուզական կերպով ընկալել, այլ դատել սկզբունքներով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ