31 07 2019

Բանտում գտնվում է մարդ, որը Հայաստանի տնտեսության միակ զարգացնողն է․ Աշոտ Գրիգորյան



«Հայաստանում ընդամենը վերարտադրություն է տեղի ունեցել»,- մամուլի ասուլիսում հայտարարեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ «Բանտում գտնվում է մի մարդ, որը միակն է եղել, որ Հայաստանի տնտեսությունը զարգացրել է։ Միակ մարդը, որ Հայաստանի տնտեսությունը զարգացրել է այնպես, որ առաջին անգամ 99 թվին սլովական պատվիրակությունը ժամանեց Հայաստան՝ իմ գլխավորությամբ, Երևանը գտավ մթության մեջ, որպես հետամնաց քաղաք, 2001 թվականին երկրորդ անգամ եկան ու չէին հավատում իրենց աչքի տեսածին։ Ասում էին՝ էս ի՞նչ է կատարվել Երևանում։ Ամբողջությամբ լույսերի մեջ էր»,- ասաց Աշոտ Գրիգորյանը՝ հավելելով․ «Երկրի քանդման հիմքը դրել է ՀՀՇ կոչված ոհմակը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ