«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր լրանում է Հայաստանի 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդման մեկ տարին։ Ցավը այն է, որ նույնիսկ "քաղաքական հետապնդում" եզրույթը մեր երկրում կորցրել է իր բուն իմաստը։ Եթե "Սասնա ծռերը" համարվում են քաղաքական հետապնդման ենթարկվածներ, ապա ինչպե՞ս ես նույն բառերը օգտագործեմ Նախագահ Քոչարյանի մասին խոսելիս։ Իրոք, չգիտեմ։
Մեկ բան ինձ համար հստակ է. Նախագահ Քոչարյանը այն մարդն է, ում ղեկավարման օրոք մեր հայրենիքը ունեցել է անթիվ հաջողություններ, որոնց մեջ, անշուշտ, առանձնանում է Արցախյան հերոսամարտը։
Կասկած չունեմ, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, և մեր հանրությանը հայտնի կդառնան այս քրեական գործի բոլոր մանրամասները։ Կասկած չունեմ նաև, որ բոլոր մանրամասներին ծանոթանալուց հետո ողջ հայությունը կգիտակցի, թե ինչ հետապնդման է ենթարկվել մեր ազգի հերոսներից մեկը։ Պարոն Նախագահ, ձեզ ուժ և եռանդ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը