26 07 2019

Ոչ մի գումարի դիմաց չենք դադարեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունները. Լուկաշենկո

Ոչ մի գումարի դիմաց չենք դադարեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունները. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչին, որը հայտարարել էր, որ Ռիգային հուզում է Մինսկի և Մոսկվայի միջև ինտեգրման խորացումը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

«Մենք լավ հարաբերություններ ենք ցանկանում ունենալ Արևմտյան Եվրոպայի և առհասարակ Եվրոպայի, Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ: Ես հասկանում եմ Եվրոպական միության և Միացյալ Նահանգների կարևորությունը, բայց մենք երբեք, ոչ մի գումարի դիմաց չենք դադարեցնի եղբայրական Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները»,-ասել է Բելառուսի ղեկավարը Մինսկում Ռինկևիչի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Նա հավելել է, որ Բելառուսում երես չեն թեքելու մի երկրից, որը «դժվարին պահերին միշտ իր կողքին է եղել»:

«Դա մեր Ռուսաստանն է, նրանք մեր մարդիկ են, որոնք մեզ հարգանքով են վերաբերվում»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Նա նաև կոչ է արել հիշել՝ Բելառուսն ինքնիշխան պետություն է։

«Այդպես էլ, կարծում եմ, միշտ կլինի, համենայն դեպս, քանի դեռ ես նախագահ եմ, դա հաստատ»,- եզրափակել է Լուկաշենկոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ