Անկարայի այգիներից մեկում որդու հետ զբոսնելու ժամանակ կրակել են բելառուս դիվանագետ Ալեքսանր Պոգանշևի վրա։
Բելառուսի ԱԳՆ-ի համաձայն` նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել է հոգեկան ոչ առողջ վիճակում գտնվող տեղացի:
Դիվանագետի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Երեխան չի տուժել։
Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն։
Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը հայտնել է, որ Պոգանշևին վիրահատել են բարեհաջող կերպով։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղուն ասել է, որ քաղաքական դրդապատճառ չի դիտարկվում քրեական գործում:
Հիշեցնենք, որ 2016թ․ դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվեց ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը