23 07 2019

ՍԴ-ի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի. Արմեն Աշոտյան

ՍԴ-ի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի. Արմեն Աշոտյան

Սահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ըստ «Հայկական ժամանակի»՝ իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Այս կարճ, բաց չափազանց ուշագրավ հրապարակման օրինակով կարելի է բացահայտել փաշինյանական կառավարման ողջ անատոմիան:

1. Սահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի:

2. Գործի է անցնում պետության ռեպրեսիվ համակարգը, որի անունը դնում են «իրավապահներ»:

3. Պայքարի մյուս ուղղությունը տեղեկատվական մանիպուլյացիաններն են մի շարք զլմներով՝ գլխավորությամբ Նիկոլի ընտանիքին պատկանող մամուլի:

4. ՀԺ-ին զուգահեռ այս թեմայով միակողմանի հրետանային ռմբակոծություններ անում են Ազատությունն ու Հանրայինը:

5. Ամենաուշագրավն այն է, որ Նիկոլի թերթը արդեն նախապես որոշել է, որ Հրայր Թովմասյանը թույլ է տվել «չարաշահումներ», իսկ իրավապահ համակարգին պարզապես վերապահվում է «լեգիտիմացնել» այդ ինֆորմացիան:

Պարոնայք, ՍԴ-ի բլիցկրիգը տապալվեց, ՍԴ-ի պաշարումը նույնպես տապալվելու է, պատրաստվեք երկարաժամկետ «խրամատային» պայքարի:

Կամ էլ հեռու խաղացեք ու վերջապես անցեք ձեր բուն պարտականությունների եւ ժողովրդին տրված հարյուրավոր խոստումների կատարմանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ