22 07 2019

Լենա Նազարյանի արկածները և Սահմանադրական դատարանը. top-news.am

Լենա Նազարյանի արկածները և Սահմանադրական դատարանը. top-news.am

Top-news.am-ը գրում է.

Լենա Նազարյանը, որ պատահմամբ կամ բախտի բերմամբ դարձել է Հայաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ, շարունակում է իր տարօրինակ հայտարարություններով զարմացնել հանրությանը: Հիմա էլ նա իրեն թույլ է տվել մտքեր արտահայտել Սահմանադրական դատարանի վերաբերյալ:

Պատկերացնո՞ւմ եք, Լենա Նազարյանը համարում է, որ ՍԴ-ի հետ կապված իրավիճակը ճգնաժամային է: Եւ գիտեք ինչո՞ւ: Պարզապես ՍԴ անդամները եւ ՍԴ դատավորները տեղի չտվեցին «դուխով» վարչապետի ճնշումներին եւ հրաժարականների դիմումներ չներկայացրին եւ ՍԴ նախագահ չդարձավ նա, ով պետք է լիներ ըստ իմքայլականների:

Ամենահետաքրքիրն այն է, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալն իրեն թույլ է տալիս Սահմանադրական դատարանի եւ նրա նախագահի մասին հետեւություններ անել մի մարդու նամակից, այն էլ այն մարդու, որն իրեն ծիծաղելի եւ խղճուկ վիճակի մեջ դնելով հայտարարեց, թե ինքը ՍԴ նախագահն է:

Իսկ երբ խորհրդարանի փոխխոսնակն ասում է, թե ՍԴ ցանկացած որոշում՝անկախ նրանից՝ մենք համաձայն կլինենք, թե ոչ, անկախ նրանից՝ այն կբխի մեր սրտից, թե քաղաքական նպատակահարմարությունից, լեգիտիմություն չի ունենա, ապա հասկանում ենք, որ նրա ուղեղում դեռ հեղափոխություն է, որ նա դեռ չի գիտակցում, որ ամեն ինչ արդեն վերջացել է եւ նոր իրավիճակ է:

Իհարկե, Լենա Նազարյանն ասում է այն, ինչ ցանկանում է լսել Նիկոլ Փաշինյանը եւ այստեղ կարիք չկա կենտրոնանալ նրա անձի շուրջ: Պարզապես արձանագրենք, որ նա իր տեղում չէ: Առավելագույնը, որ նա պետք է աներ՝ հկ-ներից մեկում վիճակագրությամբ զբաղվելն էր եւ սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնության դեպքերն արձանագրելն ու ուռճացնելը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ