«Հայաստանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է, և խաղաղության հիմնական երաշխիքը մեր զինված ուժերն են, մեր բանակը: Բայց ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի: Ես ուզում եմ ասել, որ մեզ այդպիսի խաղաղություն է հարկավոր, մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն, այնպիսի հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը և հետևանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների և հակառակորդների պարտությունը, Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և Զինված ուժերի անվերապահ հաղթանակը: Եվ մենք բոլորս, անկախ նրանից, թե ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակների նվիրված զինվորներն ենք, և մեզնից յուրաքանչյուրը՝ առաջնագծից մինչև կառավարություն և Ազգային ժողովի շենք, պետք է ծառայի այդ առաքելությանը, և մենք բոլորս՝ անկախ նրանից, թե ինչ տեսանելի ուսադիրներ ենք կրում, կրում ենք մեր ժողովրդի, պատմության, նախնիների, սերունդների, ուսերին դրած ուսադիրները»,- Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ դիպլոմների հանձնումը խորհրդանշում է սերնդափոխությունը, որ տեղի է ունենում զինված ուժերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը