Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական քաղաքական և քարոզչական շրջանակները, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի ներկա իշխանությունների համար քաղաքական և տեղեկատվական առումով Ադրբեջանը երկրորդական թիրախ է դարձել, ակտիվորեն շրջանառում են մի թեզ, ըստ որի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման հիմնարար սկզբունքներից ազգերի ինքնորոշման իրավունքը կարող է իրականացվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Սա իրականում Արցախյան բանակցությունների մանիպուլյացիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեռեւս 2009 թվականին առաջարկված Հիմնարար սկզբունքների փաթեթի նենգափոխում է։
Մասնավորապես, 2009 թվականի հուլիսի 10-ին Լ՚Աքիլլա քաղաքում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարությամբ մասնավորապես նշել են, որ «Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան»։ Այս մոտեցումը ապագայում վերահաստավել է նմանատիպ այլ հայտարարություններով ևս։
ԱԳՆ-ն այս ամենը շատ լավ գիտի։ Երևի չեն հասցնում այլևս այս հարցերով լուրջ զբաղվել։ Իսկ դե մեր ԱԺ-ն էլ գուցե ավելի լավ է, որ չի զբաղվում։
Հիմա հարց՝ բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը