12 07 2019

Համաձայն չեմ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ որոշ մարդկանց չպատժեց․ Ռուբեն Հակոբյան



«Իշխանությունների գերնպատակը իշխանություն պահելն է։ Դա նորմալ է, բայց նորմալ է, երբ իշխանությունն ունի նորմալ ծրագիր։ Իշխանությունը պահելու միակ ռեսուրսն այսօր ատելությունն ու չարությունն է։ Քաղաքական դալտոնիզմով ամբողջ ազգը բաժանել են սևի ու սպիտակի»,- Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի» և «Ազգային օրակարգ» կուսակցության համատեղ կազմակերպած քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։ «Հայաստանում կա սիմվոլ, որ դավադրությունների լավագույն մասնագետն է ու պետության ողնաշարը սղոցողը, և հիմա գլխավոր խորհրդատու է։ Գագիկ Ջհանգիրյանն է։

Համաձայն չեմ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ որոշ մարդկանց չպատժեց։ 1996-ին պետական դավաճանություն եղավ, որի ճարտարապետը Ջհանգիրյանն էր, հոգևոր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մարդը, որ պետական դավաճանություն էր իրականացրեր ու պետք է բանտում լիներ, որևէ գնահատականի չարժանացավ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ