08 07 2019

Վանեցյանին և Օսիպյանին կոչում տալու հարցում խախտել են կարգը․ ԱԻ նախարար

Վանեցյանին և Օսիպյանին կոչում տալու հարցում խախտել են կարգը․ ԱԻ նախարար

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին գեներալ-մայորի կոչումներ շնորհելուն, նշեց, որ այն ուշացած էր։

«Որպես ուժային կառույցի նախկին աշխատակից ասեմ հետևալը, որ որտեղ ուժային կառույցների ղեկավարները ստանում են կոչումներ, այդ երկրներում կոչումները ստանում են, երբ ունենում են համապատասխան պաշտոն: Այս մարդիկ, որոնք ստացել են կոչում, համապատասխան պաշտոնը վաղուց ունեին. Նրանց հասնում էր դա: Դեռ մի քիչ էլ ուշացած է, որ տրվել է: Մի քիչ ուշացրել են, շուտ պետք է տված լինեին:

Եթե նշանակվել է այդ պաշտոնին, ուրեմն կոչումը պետք է ստանա: Սա է կարգը, մի քիչ ուշացրած են կատարել կարգը, խախտում էլ են արել»,-նշեց Ցոլակյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ