Արա Վարդանյանը գրում է․
«Ամեն ինչում նախկիններն են մեղավոր կարգախոսով առաջ սլացող մեր երկրում մինչ այսօր տեղի ունեցող բոլոր լավ իրադարձությունները իրականացրել են հենց նախկինները։
Քաղաքապետը բնակարաններ է բաժանում, որոնք կառուցվել են Տարոն Մարգարյանի օրոք, այգիներ է բացում, որոնք կրկին նախաձեռնվել և կառուցվել են նախկինների օրոք։ Խոսում են տնտեսական աճից, որը նախկինների իրականացված աշխատանքի մնացորդն է, որն ի դեպ քանի գնում պակասում է։ Լավ, ոնց անենք որ միքիչ էլ դուք "մեղավոր" լինեք նախկինների պես, որ ձեզանից հետո եկողները բացելու բան ունենան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը