«Քաղաքականությամբ զբաղվում են միայն Հանրապետականները, իսկ մյուսները հավաքվել են և մտածում են ինչ-որ բան անելու մասին»,-ՀՀԿ-ի կազմակերպած ուխտագնացությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:
Ըստ ԱԺ նախկին նախագահի Հայաստանը չունի խորհրդարան, չունի կառավարություն, միայն Նիկոլ Փաշինյանն է, որ իր մոտեցումներով կարողանում է ինչ-որ բան անել: «Ժողովուրդն էլ մտածում է ինչ-որ բան են անում, եկեք մենք էլ մտածենք, որ ինչ-որ լավ բան են անում»,-ասել է ԱԺ նախկին նախագահը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը