ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ընտանիքին և հարազատներին:
«Ցավով տեղեկացա ՀՀ ԱԺ նախկին Նախագահ, ՀՀ ԱԺ բազմաթիվ գումարումների պատգամավոր Գալուստ Սահակյանի անժամանակ մահվան մասին:
Ցավակցում եմ Գալուստ Սահակյանի ընտանիքին և հարազատներին»:
Նշենք նաև, որ «Հայաստան» խմբակցությունը ևս իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի օրենսդիր մարմնի երկարամյա պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքական և պետական գործիչ Գալուստ Գրիգորի Սահակյանի մահվան կապակցությամբ:
«Արժևորելով Գալուստ Սահակյանի երկարամյա մանկավարժական գործունեությունը, վառ անհատականությունն ու մարդկային բարձր որակները՝ վշտակցում, տոկունություն ենք մաղթում նրա ընտանիքին՝ հարազատների և բարեկամների հետ կիսելով կորստի ցավը:
Գալուստ Գրիգորիչի՝ լուսավոր և հայրենանվեր մարդու կերպարը անջնջելի հետք է թողնելու նրան ճանաչողների սրտերում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը