Պարգևատրվել և ստանալ բարձրագույն զինվորական կոչում Սահմանադրության օրը շատ կարևոր է և պարտավորեցնող: Այս մասին, հուլիսի 5-ին ՀՀ նախագահի նստավայրում գեներալ մայորի կոչում ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Գեներալի կոչումը ոչ միայն ուրախություն է ստացողների համար, այլ առաջին հերթին մեծ պատասխանատվություն: Ես ցանկանում եմ, որ բոլոր նրանք, որ այսօր ստացել են այդ զինվորական կոչումները, արժանի ծառայեն մեր պետությանը:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և ողջ հայ ժողովրդին»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը