Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամներ Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Գեղամ Նազարյանի հետ։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու նպատակով:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին և ներքին օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Խմբի անդամները նախագահին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները երկրի զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հյուրերին տեղեկացրել է նախագահական մի շարք նախաձեռնությունների և արտերկրում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնց արդյունքում Հայաստանում կարող են իրականություն դառնալ մի շարք խոշոր ծրագրեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը