04 07 2019

ՀԱՊԿ-ն ԼՂ հարցով հայտարարություններ է ընդունել․ Սեմերիկով

ՀԱՊԿ-ն ԼՂ հարցով հայտարարություններ է ընդունել․ Սեմերիկով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը, Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքումպատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ-ի կողմից ինչ միջոցառումներ են արվում   ԼՂ հիմնախնդրի շրջանակում հնարավոր մարտահրավերները կանխելու համար, նշեց, որ  այսօրվա դրությամբ այդ հարցով ընդունվել է մի քանի հայտարարություն Հավաքական անվտանգության խորհրդի և ԱԳՆ-ների մակարդակով:

«Յուրաքանչյուր տարի ստեղծված իրադրության հիման վրա այդ հարցով համապատասխան հայտարարություն է ընդունվում»,- նշեց Սեմերիկովը՝ հավելելով, որ չի մտադրում ՀԱՊԿ անդամ երկրների նախարարների խորհրդի որևէ նիստ, որում չի քննարկվել ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հարցը։

Վալերի Սեմերիկովն անդրադարձավ նաև ռազմաքաղաքական և ռազմավարական իրադրությանը՝ նշելով, որ այն աշխարհում և ՀԱՊԿ գոտում էական ազդեցություն է գործել համատեղ աշխատանքի վրա։

Նրա խոսքով՝ համատեղ աշխատանքի նախնական արդյունքները ապրիլին և հունիսին մանրամասն քննարկվել են ՀԱՊԿ իրավապահ մարմինների նիստերի ընթացքում։ Քննարկվել են միջազգային ևտարածաշրջանային անվտանգության հրատապ հարցեր։

Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն, ապա, դիտարկվել են իրավիճակն Աֆղանստանում և դրա ազդեցությունը Կենտրոնասիական տարածաշրջանի երկրների վրա։

«Կովկասյան ուղղությամբ՝ դա եղել է լարվածությունը ղարաբաղյան հակամարտության չկարգավորվելու, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Վրաստանի տարածքի ռազմական յուրացման գործընթացի հետ կապված»,- մանրամասնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դիտարկվել են նաև ՆԱՏՕ ավելացող զորավարժությունների հարցերը Բելառուսի եւ Ռուսաստանի սահմանների մոտ։ Քննարկվել է նաև ոչ ռազմավարական միջուկային զենքը միջուկային տերությունների տարածք վերադարձնելու հարցը։ 

Սեմերիկովը նաև նշեց, որ ՀԱՊԿ Պաշտպանության նախարարները եւ անվտանգության խորհրդի քարտուղարները հաստատել ուժերի եւ Հավաքական անվտանգության համակարգի միջոցների համատեղ պատրաստման պլանը։

2019-ին, բացի տարատեսակ հրամանատարաշտաբային զորավարժություններից եւ մարզումներից, կիրականացվեն վեց զորավարժություններ։

«Զորավարժությունները կանցկացվեն 4 պետություններում՝ Ղրղզստանում, Տաջիկստանում, Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում։ Զորավարժություններին կներգրավվի  ընդհանուր 12 հազար մարդ։ Բոլոր զորավարժությունները կանցկացվեն միասնական ռազմաքաղաքական իրադրության ֆոնին և միասնական գաղափարով»,- ասաց է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։

Ասուլիսն ամբողջությամբ դիտեք այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ