04 07 2019

Փաշինյանի կառավարության միֆոլոգիան փլուզվում է. Վահան Բաբայան

Փաշինյանի կառավարության միֆոլոգիան փլուզվում է. Վահան Բաբայան

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանի կառավարության միֆոլոգիան փլուզվում է:

Եկեք վերհիշենք ամենից շատ քննարկված թեմաները, որոնց շահարկումով Փաշինյանը կտրուկ բարձրացրեց իր վարկանիշը:

Առաջին ուժեղ միֆը դա Ալեքսանդր Սարգսյանի 50/50 էր, որը այդպես էլ մնաց օդում կախված և պարզվեց, որ այդ թեման իրականության հետ որևէ կապ չունի: Մեծ միֆ էր նաև օլիգարխներին «կուլակաթափ» անելը և այդ գումարներով դեմոսին լավ ու շքեղ կյանք ապահովելը: Թերևս ուժեղ աշխատեց սպասվող ներդրումների ու տուրիստների ներհոսքի մասին միֆը, որը ևս փլուզվեց: Նաև չմոռանանք ,թե ինչ մեծ դեր խաղաց նախկին իշխանության կոռումպացված լինելու միֆը,ինչը իշխանափոխությունից հետո ևս մոռացվեց և չապացուցվեց: Դե հարկային և մաքսային բարեփոխումների,թոշակների,աշխատավարձների ու վարկերի մասով էլ չծավալվենք:

Ի դեպ հին հունական դիցաբանության մեջ եղել է ստի և կեղծիքի աստվածուհի Ապատա անունով,որը նույնիսկ Զևսի մտքին է տիրացել,սակայն վերջում հենց Զևսի կողմից էլ նա Օլիմպոսից վայր է նետվել:

Էնպես որ սպասենք թավշյա միֆերի վերջնական փլուզմանը, քանի որ սուտը երկար չի գոյատևում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ