Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է ԼՂ խնդրին։Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ հայ-ադրբեջանական ԼՂ կոնֆլիկտի չլուծված լինելը ցավոտ խնդիր է, որի հետ բախվել է Ադրբեջանի ժողովուրդը։
«Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ և արդար ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի պահանջների հիմքով, որոնք սահմանվել են Հելսինկյան եզրափակիչ ակտով՝ մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանն այդ գործում մեծ հույսեր ունի կապված ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ինչպես նաև անձամբ Դոնալդ Թրամփի դիրքորոշման և ջանքերի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը