03 07 2019

Խնդրում եմ վարչապետի ձեռքից գլոբուսը վերցրեք. Արմեն Աշոտյան

Խնդրում եմ վարչապետի ձեռքից գլոբուսը վերցրեք. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

Ըստ պաշտոնական լրահոսի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական կարևորագույն տոներից մեկին՝ Սահմանադրության օրը, մեկնում է Վիետնամ, իսկ հետո՝ Սինգապուր։

Վստահ եմ, որ որևէ լուրջ օրակարգ չկա, և այս այցերը վերածվելու են հեթական տուրիզմի։ Քաղաքական տուրիզմն այս իշխանությունների սիրված զբաղմունքներից մեկն է բոլոր մակարդակներում՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ։

Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք։ Ստացվում է, որ իր հորինված Քաղաքացու օրվա առիթով Փաշինյանը մնում է Հայաստանում, BBQ-party կազմակերպում և չի մասնակցում Մետաքսի ճանապարհի կարևորագույն համաժողովին, բայց սահմանադրության օրը երկրից բացակայելու է՝ անհայտ նպատակներով այցելելով Վիետնամ ու Սինգապուր։

Վարչապետի կողքը, հուսամ, դեռևս պահպանված պետության մասին մտածող մարդկանց խնդրում եմ իր ձեռքից գլոբուսը վերցրեք, կամ էլ հայտնի անեկդոտի նման՝ Հայաստանի գլոբուս պատվիրեք, որ ինքն ու իր թիմը մեր բոլորի հաշվին անիմաստ վոյաժները թարգեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ