Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է «Իմ քայլը« խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին։
«Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր "ընդհանուր" գործին։
Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ...
Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։
Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ և մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության և իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։
Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար և խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլևս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, և գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու», -ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանն ասել էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը