Աբովյանի քաղաքապետի իմքայլական թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան այրեցի՞ն, թե՞ այրեց, պարզ կդառնա քննության ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Նա կոշտ գնահատականներ հնչեցրեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հասցեին․ «Ասում է՝ Աբովյանի ընտրություններին Սասուն Միքայելյանը չի մասնակցել, դրա համար ենք պարտվել, «Մաուգլիի» միջի շակալի պես՝ «Акелла промахнулся»: Ուրեմն ինչ է եղել. ինքը թեկնածու է առաջարկել իր կողմից: Այսինքն ինքն ուզեցել է մարզում դառնա դեմք, որը շարունակվում է: Թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, որին ես դեմ եմ քվեարկել: Երկրորդ անգամ, երբ արդեն հաստատված պետք է առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես դեմ եմ քվեարկել: Ես չեմ խառնվել ընտրություններին, չեմ միջամտել, այսինքն պահել եմ ՔՊ-ի կարգուկանոնը»:
Պատգամավորն անդրադարձավ մի շարք այլ հարցերի ևս։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը