«Ռոստեխ»-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ Ռուսաստանը սկսել է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության С-500 զենիթահրթիռային համակարգերի արտադրությունը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Արդեն սկսել ենք С-500-ի արտադրությունը: Այն C-400-ից ավելի ժամանակակից համակարգ է, չէի ցանկանա պատմել դրա մասին»,- նշել է «Ռոստեխ»-ի ղեկավարը՝ հավելելով, որ ՌԴ-ն առայժմ չի պատրաստվում վաճառել С-500 նորագույն համակարգերը ոչ մի գումարի դիմաց: Դրանք արտադրվում են միայն բանակի համար, և միայն ՌԴ զինված ուժերը հագեցնելուց հետո կմտածեն նորագույն զինատեսակը վաճառելու մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը