29 06 2019

Նիկոլ Փաշինյանն ուզում է բռնազավթել դատական իշխանությունը. Արեգնազ Մանուկյան



«Հասարակությունը կամաց-կամաց թմբիրից և էյֆորիայից դուրս է գալիս: Հեղափոխության ժամանակ մենք ունեինք շատ լավ նախադրյալներ իրոք նոր Հայաստան կառուցելու համար: Բայց մենք տեսանք, որ այս մեկ տարվա ընթացքում իշխանությունը փոշիացրեց հասարակության սպասումները և այսօր մենք ունենք ոչ թե նոր Հայաստան, այլ հայտնվել ենք հնագույն Հայաստանում» ,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց 7or.am լրատվավերլուծական կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում հայտարարված դատաիրավական բարեփոխումներին, մեր զրուցակիցը նշեց, որ իշխանությունը գնալով անցնում է ավելի կոշտ միջոցների:

«Իշխանությունը որոշել է ավելի կոշտ մեթոդների դիմել, որպեսզի ամբողջատիրական, բռնատիրական համակարգ կառուցեն: Օրենսդիր և գործադիր իշխանություններից հետո էլ ուզում են ամբողջությամբ տիրանալ դատական իշխանությանը: Այնպես չէ, որ հիմա դատական համակարգը իշխանությունների ասածը չի անում, բայց դա Նիկոլ Փաշինյանի համար բավարար չէ: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործի ընթացքում եղան բազմաթիվ դատավորներ, որոնք ինքնաբացարկ հայտնեցին՝ չուզենալով մտնել այդ քաղաքական պատվերի մեջ, եղան երկու դատավորներ, որոնք Նիկոլ Փաշինյանին ոչ ասացին, բայց ահա մենք ունեցանք դատավոր Արմեն Դանիելյանի տեսքով, ով ոտքից գլուխ անում է այն, ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծեց Արեգնազ Մանուկյանը:

Անդրադառնալով կառավարության տնտեսական քաղաքականությանը, մեր զրուցակիցը նշեց հետևյալը. «Ժողովուրդը այդպես էլ չարձագանքեց Նիկոլ Փաշինյանի այդ կոչին՝ ոչխար չպահեց, մոշ չհավաքեց և հդմ չպահանջեց, և Նիկոլ Փաշինյանը կարող է կանգնել և հայտարարել, որ ահա այդ պատճառով էլ տնտեսական հեղափոխությունը չի լինում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ