Ճապոնիայի Օսակա քաղաքում G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ և ՌԴ նախագահները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ հանդիպումը 1․5 ժամ է տևել։
Առաջնորդները քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանային հակամարտությունները և ռազմավարական կայունության հարցերը, մասնավորապես՝ Իրանի, Վենեսուելայի, Սիրիայի, Ուկրաինայի հետ կապված հարցերը։
Հանդիպման ընթացքում Թրամփը Պուտինին խնդրել է չխառնվել 2020թ․ ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Թրամփի դուստրը և փեսան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը