«Ձեզ ոնց ա թվում, մեր քաղաքացիները չեն նկատում տարբերությունը՝ մեզ մի քննադատեք և քննադատեք, բայց կոռեկտ: Տիկին Սամսոնյան, իմ գործընկերը Ձեր ելույթից հետո արձագանքեց և իմ կարծիքով այդ արձագանքը ճիշտ էր, և ոնց որ թե դուք էլ էիք համաձայն, որ ճիշտ էր: Բա, եթե Ձեր նկատմամբ էդ եզրույթը չի կարելի օգտագործել, ինչի՞ է կարելի Քաղավիացիայի նախագահի նկատմամբ օգտագործել: Որտեղի՞ց է այդ երկակի ստանդարդների մոտեցումը գալիս»,- Ազգային Ժողովում դիմելով Լուսավոր Հայաստան խմբակցությանը՝ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Հայտարարությանն ի պատասխան՝ տեղից արձագանքեց Անի Սամսոնյանը՝ ում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հորդորեց մնալ «դասական պատգամավոր»-ի ֆորմատի մեջ:
«Պարտադի՞ր էր էդ քննադատության համար ասել «փայլուն կառավարություն» և «սիրուն աղջիկ»: Դե եթե նեղվելու չի, սրանից հետո մենք էլ կասենք «փայլուն ընդդիմություն» և «սիրուն աղջիկ Անի Սամսոնյան, ու խնդրում եմ դրանից չնեղվեք»,- եզրափակեց իմքայլական պատգամավորը:
Մանրամասն՝ տեսայութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը