19 06 2019

Կրճատումները կլինեն առաջիկա ամսում․ Սուրեն Պապիկյան

Կրճատումները կլինեն առաջիկա ամսում․ Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այժմ լծված են գերտաեսչության տանիքի տակ բոլորին հավաքելու գործին։ Պապիկյանը հրաժարվեց իր ենթակայության տակ գտնվող գերատեսչությունը «սուպերնախարարություն» անվանել։

«Կրկնվող ստորաբաժանումների օպտիմալացումը տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Հաջորդիվ արդեն ըստ անհրաժեշտության կլինի»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ այս փուլում որևէ աշխատակից չի հեռացվել աշխատանքից, իսկ կրկնվող վարչությունների լավագույն մասնագետները կընտրվեն ըստ չափորոշիչների, խնդիրն է պրոֆեսիոնալների ներգրավելը և պահելը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը քիչ կապ է ունեցել էներգետիկ ոլորտի հետ, ինչպես պետք է ղեկավարի այդ բլոկը, Սուրեն Պապիկյանը նշեց. «Կառավարումը, մենեջմենթը կարող է շատ հաճախ կապ չունենալ մասնագիտության հետ: Կարծում եմ՝ թե էներգետիկան, թե տրանսպորտը, թե մյուս ենթակառուցվածքները, որոնք միավորվել են մեկ նախարարության ներքո, դրանք կառավարելու համար նախարարությանը հատկացվել են հնարավորություններ, որոնցից մեկը նեղ մասնագիտություն ունեցող փոխնախարարների ինստիտուտն է: Մեր նախարարությունն ունի 6 փոխնախարար, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարելու է մեկ ոլորտ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ