19 06 2019

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և համանախագահների հանդիպումը

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և համանախագահների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը մեկնարկել է:  Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վաշինգտոնում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ»,- գրել է նա:‬

Հիշեցնենք, որ ունիսի 18-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ