Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «միջազգային իրադրությունն ադրբեջանական կողմին թույլ չի տալիս պատերազմ սկսել»։ Այս մասին հայտնում է MInval.az-ը։
Հասանովը նաև նշել է, որ պաշտպանության նախարարի գլխավոր խնդիրն Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությունները կատարելն է և բանակին պատերազմի նախապատրաստելը:
Հիշեցնենք, որ Հասանովը հաստատել էր, որ Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է Գյանջայի (Գանձակ) տներից մեկի վրա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը