18 06 2019

Մարտի 1-ին կրակելու առաջին հրամանը տվել է Նիկոլ Փաշինյանը. ազատամարտիկ



«Նիկոլ Փաշինյանի մոտ Ռոբերտ Քոչարյանից վրեժ լուծելու մոլուցքն այնքան մեծ է, որ ինքը ոչնչի առաջ կանգ չի առնում, նա պատրաստ է ամբողջ դատական համակարգը ոչնչացնել, միայն թե կարողանա հասնել ուզածին և Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը:

Հարությունյանի դիտարկմամբ՝ ասվածի վառ ապացույցն այն է, որ երբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխեցին և ազատ արձակեցին, Փաշինյանը, սահմանադրական կարգի տապալման տրամաբանությամբ, հանրությանը կոչ արեց շրջափակել դատարանները:

«Փաշինյանը վեթինգի գաղափարը դրել է շրջանառության մեջ, որպեսզի ճնշի դատավորներին, որ Քոչարյանի նկատմամբ կայացնեն այնպիսի վճիռ, որը կբխի իր քաղաքական շահերից»,- ընդգծեց Մենուա Հարությունյանը:

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի դիտարկմամբ էլ պետական հեղաշրջման և սահմանադրական կարգի տապալման փորձ կատարել են Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Մարտի 1-ին կրակելու առաջին հրամանը տվել է Նիկոլ Փաշինյանը, դա լսվում է նաև ձայնագրությունների մեջ: Պետք է օբյեկտիվ քննություն գնա, որպեսզի մարտի 1-ը վերջապես մաքրվի մեր հասարակական գիտակցության միջից: Պետք է պատժվեն իրական մեղավորները»,- ընդգծեց Վոլոդյա Հովհաննիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ