15 06 2019

ՀՀԿ Գործադիր մարմինը նիստ է արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ

ՀՀԿ Գործադիր մարմինը նիստ է արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հունիսի 14-ին տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ լրատվական ծառայությունից։

«Հանգամանալից անդրադարձ է կատարվել Արցախի հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումներին։ Այս կապակցությամբ կարեւորվել է կուսակցության՝ Հայաստանի եւ Արցախի շահերի պաշտպանությանը միտված ակտիվ գործունեությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։

Նիստի ընթացքում վերլուծվել են վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները, քննարկվել է կուսակցության կառուցվածքային բարեփոխումների գործընթացը։

ՀՀԿ կանանց կազմակերպությունը կմասնակցի Էստոնիայում կազմակերպվելիք ԵԺԿ կանանց Ամառային ակադեմիային»,- նշվում է ՀՀԿ հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ