Հունիսի 14-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանն այն մասին, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններին Վահագն Գևորգյանի հաղթանակը արժանապատիվ աբովյանցու պարտությունն էր։
«Եթե որևիցե մեկը կարող է ժողովրդին ասել անարժանապատիվ, ուրեմն ինքն է անարաժանապատիվ։ Նա իրավունք չունի որևիցե մի քաղաքացու վիրավորելու։ Աբովյանցիները կատարել են իրենց պարտքը՝ անկախ նրանից՝ Գրիգորին են ձայն տվել, Վահագին են տվել, Մանուկին են տվել, Սասունին են տվել, մարդը կատարել է իր պարտականությունը և նորից եմ ասում՝ բոլոր աբովյանցիների ցավը տանեմ»,– նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը