12 06 2019

Հայաստանի հանդեպ Տոկաևի համակրանքն Ադրբեջանում քննադատել են

Հայաստանի հանդեպ Տոկաևի համակրանքն Ադրբեջանում քննադատել են

Ղազախստանի նորընտիր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի՝ հայ-ղազախական սերտ կապերի վերաբերյալ հայտարարությունն Ադրբեջանում բուռն արձագանքների և քննադատությունների տեղիք է տվել։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։

Ադրբեջանական մամուլը և սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը քննադատել են Ղազախստանի նախագահին՝ վերջինիս հայտարարություններում «ռուսական հետք» և «վերևներից հրաման» տեսնելով: Նրանց դուր չի եկել Տոկաևի խոսքն այն մասին, որ Ղազախստանը և Հայաստանը պատմության և լեզվի առումով շատ ընդհանրություններ ունեն։

Ադրբեջանում հարց են ուղղել՝ արդյո՞ք Ղազախստանի այդ քայլը «շրջադարձ» է Բաքվից Երևան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ