10 06 2019

Փաշինյանի պարտությունը Աբովյանում նոր սկիզբ կարող է դառնալ․ Zham.am

Փաշինյանի պարտությունը Աբովյանում նոր սկիզբ կարող է դառնալ․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Երեկվա Փաշինյանի պարտությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում լուրջ հետևանք է ունենալու: Հիշեցնենք, որ անցած տարվա ընտրություններին Փաշինյանի թիմը Աբովյանում հավաքել էր ավելի քան 13 000 ձայն,  մինչդեռ երեկ  նրա ձայները պակասել էին 5000 –ով: Հիշեցնենք, որ Փաշինյանի թեկնածուն երեկ հավաքել էր 8032 ձայն՝ պարտվելով Ծառուկյանի թեքնածուին մոտ 300 ձայնով:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրել մոտ 30 տոկոսով: Իհարկե կարող ենք նշել, որ ընտրություններում անձամբ Փաշինյանը չէր մասնակցում, սակայն բոլորի համար էլ հասկանալի է, որ երեկ Աբովյանում քողարկված  պայքար էր ընթանում Ծառուկյանի ու Փաշինյանի միջև: Պարզապես նրանք այդ պայքարին մասնակցում էին միջնորդավորված ձևով:

Ի՞նչ կարող է նշանակել Փաշինյանի համար  այս պարտությունը

Պարզ է, որ երկրում հետհեղափոխական էյֆորիան աստիճանաբար վերանում է: Մարդիկ սկսում են հասկանալ, որ Փաշինյանն այն անձը չէ, ով կարող է դուրս բերել երկիրը ճգնաժամից:  Այսօր առաջին անգամ հանրության մեծ մասի մոտ առաջ է եկել այլընտրանքի փնտրտուք: Փաշինյանն իր առաքելությունը կատարեց և այլևս այլ բան ունակ չէ անելու: Սա արդեն հասկանում են շատ շատերը: Հանրության առավել կրթված մասի մոտ Փաշինյանն ընդանրապես լուրջ վարկանիշ չունի: Նրան այսօր դեռ աջակցում են հանրության լյումպենացված մասը և նրանց ներկայացնող  հանրային-մտավոր շրջանակները, որոնք հեռու են երկրի զարգացման վերաբերյալ պոզիտիվ պատկերացումներից:

Սակայն Փաշինյանի վարկանիշի անկման արձանագրումը դեռ ոչինչ չի ասում: Քանի որ   դեռ ձևավորված չէ այն այլընտրանքային քաղաքական բևեռը, ով կկարողանար քաղաքականապես կապիտալիզացներ այն լուրջ դժգոհությունը, որն առաջացել է Փաշինյանի հանդեպ:

Իսկ որ վիճակը չափազանց լուրջ է, հասկանում են հանրության առավել իրատես շրջանակները: Օր օրի փլուզվում են պետական ինստիտուտները, դրսում երկրի հանդեպ վստահության աստիճանը   թուլանում է վտանգավոր աստիճանի: Երկրի տնտեսության մեջ անսպասելի պայթունի վտանգը մեծանում է: Իսկ պառակտման չափսերը հանրության մեջ հասնում է անթույլատրելի «կարմիր գծին» որից այն կողմ սկսվելու են քաղաքացիական բախումները:

Հասկանալի է, որ այս ամենը ձեռնտու է Ադրբեջանին և Թուրքիային:

Իսկ միգուցե այս ամենը հենց դրա համար էլ ծրագրավորված է: Այս հարցի պատասխանը մենք կիմանանք ոչ շատ ուշ, քանի  որ բանը բանից արդեն վաղուց անցել է:

Սա է իրականությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ