Ղազախստանի նախագահական ընտրություններում, ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, հաղթել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ հավաքելով ձայների 70,76%: Նրան է ընտրել 6․5 մլն ղազախստանցի, գրում է Интерфакс-ը։
Երկրորդ տեղում Ամիրժամ Կոսանովն է՝ ձայների16,02 տոկոսով, նրան հետևում են Դանիա Եսպաեւան՝ 5,2 տոկոս, Տոլեուտայ Ռահիմբեկովը՝ 3,2 տոկոս, Ամանգելդի Տասպիխովը՝ 2,07 տոկոս, Ժամբիլ Ահմեթբեկովը՝ 1,82 տոկոս, և Սադիբեկ Տուգելը՝ 0,92 տոկոս (84 348 ձայն):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը